Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
Ղուկաս Ա.1-4
Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, 2ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, 3ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ, 4որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր։
Ամեն գրքի հեղինակ
սկզբում ազդարարություն դնելու սովորություն ունի, որտեղ
բացատրում է, թե ի՛նչ
նպատակով, ի՛նչ միջոցներով և
ի՛նչ ուղղվածությամբ է գրել գիրքը: Ավետարանիչներից միայն Ղուկասն ունի
այդպիսի առաջաբան: Հին հեղինակների սովորության
համաձայն, նա իր անունը
չի հիշատակում, սակայն վկայում է.‹‹Սկզբից ճշմարտությամբ հետամուտ էի
եղել ամեն բանի››: Այսինքն,
ինքը սկզբից ևեթ հետևել
է Քրիստոսին` իր տեսածը և
իմացածը գրի առնելով: Համաձայն
ընդհանուր կարծիքի, Ղուկասն Անտիոքում ուսանած
մի հրեա էր, բժիշկ
ու նկարիչ, որը, վերադառնալով Երուսաղեմ, հետևել
էր Քրիստոսին և դարձել յոթանասուներկու
աշակերտներից մեկը: Նա հիշատակում է,
որ ուրիշները ևս, իրենից առաջ,
գրել են Քրիստոսի պատմությունը,
իսկ ինքը, բացի իր իմացածից,
նաև լսել ու հավաքել
և ի մի է
բերել Քրիստոսի առաքյալներին վերաբերող ավանդությունները,
որոնք ‹‹սկզբից Բանի ականատեսներն ու
սպասավորները
եղան››:
Սակայն, ինքը հատուկ մտադրությամբ
ուզում է ամեն ինչ ‹‹կարգով գրել››: Այսինքն`
թե նախնական գրվածքները, և թե իր
իմացածներն ու լսածներն ամփոփելով,
կամենում է կանոնավոր մի
պատմություն կազմել: Կարծես թե Ղուկասը
նույնպես մտադիր է եղել
մեր ծրագրած ձևով
մի ‹‹ՀԱՄԱՊԱՏՈՒՄ›› կազմել:
