Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՄԱՏԹ.
Բ 23
Եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։
Հիսուսի
13 տարեկանում տաճարում պատահած դեպքերից
մինչև 30 տարեկանը՝ մկրտվելը և քարոզության սկսվելը, Ավետարանները ոչինչ չեն
պատմում, չնայած որ 18 տարվա տևողությունը որևէ մեկի կյանքի համար բավական
նշանակալի ժամանակ է, սակայն Հիսուսի կյանքի համար այն անցնում է աննշան:
Այդ փաստին
ուրիշ մեկնություն չկա, բացի այն ընդհանուր սկզբունքից, որ ընդունված է բոլոր
ազգերի մեջ և նույնիսկ մեր ժամանակներում էլ, թե գործը սկսելու համար 30 տարեկան է
պետք լինել: Այդ սկզբունքը հրեաներն էլ ունեին, և Հիսուսը, իր մարդկային խորհրդի
բոլոր պահանջները հանձն առնելով, այդ պայմանն էլ հարգեց և մինչև երեսուն տարին չլրացած իր
գործունեությունը չսկսեց:
