Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
ՂՈՒԿԱՍ. Ա. 80
80 Եւ մանուկը աճում ու
զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում, մինչեւ Իսրայէլում նրա երեւալու
օրը:
Հովհաննեսը ևս, իր
կարապետության պաշտոնը ստանձնելուց և
քարոզչություն ստանձնելուց առաջ, երեսուն տարի ապրեց առանձնական կյանքով: Ծնողներն
արդեն ծեր էին և հավանաբար իր ծնվելուց հետո երկար չեն ապրել: Հետևաբար, Հովհաննեսն ընտանեկան կյանք չի
ունեցել: Այդ մասին բացհայտորեն ակնարկում է Ղուկասը, երբ հիշատակում է նրա ի
սկզբանե, մանկության իսկ տարիներից անապատականի կյանք ունենալը. «Եվ մանուկն աճում
ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում»: Հովհաննեսի վաղօրոք անապատ քաշվելու
պատճառը կամ շարժառիթը որևէ մի տեղ գրված չէ: Ոմանք կարծեցին, թե Բեթղեհեմի
մանկանց հետ կատարվածի առիթով Հովհաննեսի ծնողներն իրենց որդուն Քեբրոնից մոտակա
անապատը փախցրին, ոչ թե լոկ տեղի մոտիկության, այլև իրենց զավակի սքանչելի
ծննդյան, նշանավոր անձ լինելու պատճառով, նախանձի առարկա չդառնալու համար:
